Գիտնականները պահանջել են գաջեթները սարքավորել գիշերային զտիչով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍմարթֆոններից, պլանշետներից եւ Էլեկտրոնային գրքերից ճառագայթումը լրջորեն վնասում Է քնին, ուստի այդ սարքերն անհրաժեշտ Է հանդերձել հատուկ գիշերային զտիչով: Այս հայտարարությամբ հանդես Է եկել մանկական քնի ֆիզիոլոգիայի բրիտանացի առաջատար փորձագետ Փոլ Ô �րինգրասը Frontiers in Public Health հանդեսի Էջերում:
Մութն ընկնելու համեմատ օրգանիզմն սկսում Է արտադրել մելատոնին հորմոնը, որը վերջինիս օգնում Է պատրաստվել քնելուն: Սակայն արդի գաջեթներից ճառագայթումը միտվում Է դեպի սպեկտրի կապտականաչ մասը, ինչը բացասաբար Է ներգործում մելատոնինի արտադրության վրա: Որքան ավելի մեծ ու ավելի վառ են դառնում Էկրանները, դրանց տերերի համար այնքան ավելի Է դժվարանում քնելը:
«Հետազոտությունները վկայում են. երբ դուք քնից առաջ նստած ենք այդ սարքերից մեկի առջեւ, ձեզ մի ավելորդ ժամ կպահանջվի քնելու համար: Դրանք հրաշալի սարքեր են, բայց գիշեր ժամանակ դրանք օգտագործելիս լրացուցիչ պաշտպանություն Է անհրաժեշտ»,- պնդում Է Գրինգրասը:



