Երևանում կխստացվի հսկողությունը չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի առնչությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերըը բացառելու նպատակով հսկողությունն այսուհետ ավելի կուժեղացվի: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքո ւմ քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են կրծողների դեմ պայքարի միջոցառումները: Զեկուցվել է, որ դեռատիզացիոն աշխատանքների շրջանակում հատուկ դեղանյութերով մշակվել են բազմաբնակարան շենքերի աղբախցերը, շքամուտքերի տարածքներն ու խնդրահարույց հատվածները: Ոչ բավարար գնահատելով կատարվող աշխատանքները` քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին այս հարցում լինել առավել խիստ և պահանջկոտ ծառայությունը մատուցող ընկերությունների նկատմամբ:



