Արագածոտնում Վրաստանի քաղաքացու մեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 26-ին, ժամը 06:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ.Ա., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



