Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



