Կիլիան Մբապեն «Ռեալից» ակնկալում է 15 միլիոն եվրո աշխատավարձ
ՍՊՈՐՏՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» ակնկալում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ, հաղորդում է L'Equipe-ը։
Արքայական ակումբում այս պահին չեմ պատրաստվում այդքան բարձր աշխատավարձ առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստին։ «Ռեալում» այժմ ամենաբարձր վարձատրությունն ունի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 14 միլիոն եվրո։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ստանում է 11 միլիոն, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ 10-ական միլիոն։
Կիլիան Մբապեն անցած տարի ունեցել 24,7 միլիոն եվրոյի ընդհանուր եկամուտ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



