Մարադոնան՝ Արգենտինայի խաղի մասին․ Սարսափ ֆիլմեր չեմ դիտում
ՍՊՈՐՏԱրգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի թիմի 1։3 հաշվով պարտությունը Վենեսուելային Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում։
«Արգենտինա – Վենեսուելա խաղը չեմ դիտել, սարսափ ֆիլմեր չեմ դիտում։ Հավաքականը ղեկավարող ապաշնորհ մարդիկ մտածում էին, թե կհաղթեն Վենեսուելային։ Սակայն այդ թիմը շատ կազմակերպված է։ Արգենտինական ֆուտբոլի ղեկավարությունը մշտապես ստում է երկրպագուներին։ Այդ թիմը չի կարողանա հաղթել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղին մասնակցել էր նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ էր միացել ազգային թիմին։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



