Երևան-Արմավիր ավտոճանապարհին ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը, ժամը 19:30-ի սահմաններում 28-ամյա Գևորգ Խոյեցյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 35 CR 377 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդ Գ. Խոյեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



