Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նա­յում են բյու­ջե­ին՝ գու­մա­րը քիչ է լի­նում, կա­նա­չա­պա­տումն էլ՝ էժան»

ՎԻԴԵՈ

Այսօր համապետական շաբաթօրյակ-ծառատունկ է անցկացվում: Նախատեսվում է 5000 ծառ տնկել: Գովելի նախաձեռնություն: Ծառատունկն ավանդական բնույթ է կրում Հայաստանում, դա նորամուծություն չէ: Սակայն կարևոր է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. ծառատունկն ինքնանպատակ չպետք է լինի: Միայն ծառ տնկելը բավարար չէ, պետք է համապատասխան խնամք, ոռոգում, հակառակ դեպքում՝ ինչպես նախկինում, հիմա էլ մի քանի ամսից նոր տնկված ծառերն ուղղակի կչորանան: Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ծառերի խնամքը կարևոր խնդիրներից է. «Տեսնում ենք, որ հանրային տարածքներում խնամք գրեթե չկա: Աղբը թողնում են, չեն հավաքում, ծառերը բավական վատ վիճակում են», - ասաց բնապահպանը:Տիկին Զարաֆյանը նշեց, որ իրենք ոռոգման խնդրի հետ կապված ունեն միայն պաշտոնական տվյալներ. Ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ. ծառահատում՝ ամեն տեղ, նոր կառուցապատում: Սրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Արդյունքում ունենք կրճատված կանաչ տարածքներ: Բացի դա, որոշ դեպքերում մեծ ծառերի փոխարեն տարածքները կանաչապատում են տարբեր ծաղիկներով, ինչը գեղեցիկ է, սակայն չի կատարում քաղաքի համար հիմնական՝ «թոքերի» դերը: Քանի որ որոշ դեպքերում տարածքներ են սեփականաշնորհվել, ունենք հանրային տարածքների կրճատում: Երբ ասում են այսքան հեկտարի վրա պետք է կանաչապատում անել, պարզ չէ, թե որտեղ պետք է արվի, ամեն տեղ շենք-շինություն է, ամեն ինչ արդեն կառուցապատված է, և ուղղակի տեղ չկա նորմալ կանաչապատում իրականացնելու համար: Ահա սրանք են հիմնական մեծ հարցերը», - ասաց բնապահպանը: Վերջինս ընդգծեց, որ առավել պրոբլեմային տարածքներից է Երևանի կենտրոնը՝ Օպերայի տարածքը, Օղակաձև այգին և այլն: Նրա խոսքով, Հաղթանակի այգու և դրա հարակից տարածքում ծառերն ուղղակի վերացել են: «Դա ուղղակի տարբեր օբյեկտներով զբաղեցված տարածք է: Կանաչապատ կորսված տարածքների մեջ տեղ են զբաղեցնում նաև Դալմայի այգիները: Այնտեղ հիմա էլ ծրագրեր կան կառուցապատում իրականացնելու՝ չվերականգնելով որևէ տարածք: Այս տարածքն ընդհանրապես մնաց առանց կանաչի: Նորքի զանգվածներում էլ նույն խնդիրն ունենք: Չեմ կարծում, թե հնարավոր է միլիոնավոր դոլարներով կառուցված շինություններն ապամոնտաժել: Սա ելք չի լինի: Ուղղակի պետք է անօրինական ձևով կառուցապատողներին ստիպել, որ նրանք կանաչապատեն և կարգի բերեն այն վայրերը, որոնք համարվում են ոչ պիտանի տարածքներ», - ասաց Զարաֆյանը: Ծառերի ընտրությանը, ըստ բնապահպանի, պետք է ուշադրություն դարձնել, սակայն այստեղ առաջ է գալիս հարցի ֆինանսական կողմը: «Ծառերի տեսակների ընտրությունը կապված է ֆինանսի հետ: Մեզ մոտ կանաչապատման ժամանակ օգտագործում են շատ էժան և ոչ որակյալ ծառատեսակներ: Մինչդեռ նախկինում՝ խորհրդային տարիներին, Երևանում եղել են թանկարժեք և լավ ծառերի տեսակներ, որոնք քաղաքի համար անհրաժեշտ դերը կատարում էին: Իհարկե, հիմա չենք կարող համեմատել առաջվա կանաչապատումը ներկայի հետ: Երբ Երևանում գիտնականների խումբը ստեղծեց բուսաբանական այգին, նրանք մասնակցեցին նաև քաղաքի կանաչապատման ծրագրին: Նրանց խորհրդով են շատ ծառեր տնկվել, հաշվի է առնվել, թե ինչպիսի դերակատարություն պիտի ունենա ծառերից յուրաքանչյուրը՝ թթվածնի մատակարարման, օդի մաքրման հետ կապված: Հիմա զրկվել ենք այդ կանաչապատումից: Շատ դեպքերում, երբ հարցը վերաբերում է կանաչապատմանը, ոչ թե հաշվի են առնվում այս գործոնները, այլ ուղղակի նայում են բյուջեին՝ գումարը քիչ է լինում, կանաչապատումն էլ՝ էժան: Մյուս կողմից էլ Երևանում թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի համակարգերը շատ վատ վիճակում են, որոշ դեպքերում երկար տարիներ չեն վերանորոգվել», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան