Հաղթանակը ինձ նոր ուժեր կտա. Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթելու մասին
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, աշխարհի չեմպիոնի հետ պարտիայում տարած հաղթանակը նրան ուժ կտա:
«Ես երջանիկ եմ, որ հաջողվեց գեղեցիկ պարտիա խաղալ նախորդ անհաջող խաղից հետո: Հաղթանակը ինձ նոր ուժեր կհաղորդի: Ինձ հաջողվեց բարելավել Կարլսենի հետ անձնական հանդիպումներիս ընդհանուր հաշիվը»,- ասել է Արոնյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նորվեգիայի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Արոնյանը գերազանց հանդես եկավ և պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Հաղթանակ տոնեց նաև Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսիսյանը` պարտվեց: Հայաստան-Նորվեգիա` 2,5-1,5:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



