«Սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը». ՏԶՆՆ մամուլի խոսնակ
ԲԼՈԳ«Հարգելի ընկերներ ու գործընկերներ.
Ոչ մի կերպ չէի ուզում անդրադառնալ այս աղմուկին, բայց այն դեռ առավոտից ինձ խանգարում է նորմալ իրականացնել աշխատանքային պարտականություններս։ Ուստի, խնդրում եմ ընդունել ի գիտություն․
- Նախարար Տիգրան Խաչատրյանից ստանալով նախկին աշխատանքիս վերադառնալու առաջարկը՝ սառեցրել եմ անդամակցությունս Հայաստանի հանրապետական կուսակցությանը, քանի որ այո, քաղաքական և մասնագիտական առումով դա կոռեկտ չէր լինի։
- Երիտասարդական քաղաքական ակտիվ շրջանում որևէ մեկին հանրայնորեն չեմ վիրավորել, մշտապես մնացել եմ քաղաքակիրթ բանավեճի սահմաններում։ Այժմ էլ ինձ ուղղված վիրավորանքներին չեմ անդրադառնալու։
- Թեև իմ վերադասը համարում է, որ պատշաճ իրականացնում եմ աշխատանքային պարտականություններս, այնուամենայնիվ, մեր գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը բաց է ցանկացած առաջարկի առաջ՝ բարելավելու հանրության հետ կապը, ՏԶՆՆ գործունեության լուսաբանումը։
- Եվ վերջապես, կարծում եմ, որ իմ համեստ անձը և այս թեման հեռու է նման մասշտաբի քննարկումների արժանի առարկա լինելուց»,-ֆեյսբուքյանիրէջումգրելէՀՀՀՀտնտեսականզարգացմանևներդրումներինախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը, դիմելով տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, ասել էր. «Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին եւ եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն եւ անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»։ Պատգամավորի նման պահվածքը սոցցանցերում ու լրատվամիջոցներում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել նրա նկատմամբ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



