Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր». Վահան Իշխանյան

ԲԼՈԳ

«Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի, ընդ որում՝ այդ պատերազմը հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանի շրջանակներն են, մարտի 1-ի գործի վերաբացումը իրավական ձախողման ենթարկելով, իրավական պարկուճները փոխարինում են 90-ականների ՀՀՇ-ական պաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքեր իշխանությունը ձեռքներից պլստացնելու քինախնդրութունն են լուծում՝ «մահացու մեղքերի» մեջ մեղադրելով երկրորդ նախագահին։

Հեղափոխական ակտիվը՝ մտավորականներ ու ակտիվիստներ, ինչու չէ, նաև դերասան ու երգիչ, որոնցից շատերը էրեկվա երեխան չեն, ապրել են հհշական դաժան տարիները, բայց հիմա, որ հանկարծ հետ չմնան ամբոխային հաշվեհարդարից, մեծագույն հրճվանքի մեջ հհշ֊ական քինախնդրության քարն են նետում նշանակված թիրախին։ Չեն հասկանո՞ւմ, որ թեկուզ տեղեկատվական լինի պատերազմը, այսուհանդերձ վարկաբեկման սահմաններ կան, որոնք հատելը շատ վտնագավոր հետրևանքների կարող է հանգեցնել, դիմացինները հավի ճտեր չեն, որ գործ սարքելով ու հհշական լաչառություններով վզները ոլորեն։ Նրանք պատերազմով անցած, ավելին՝ պատերազմ հաղթած, ամեն ինչ տեսած մարդիկ են, գիտեն համբերելու ժամանակը և պատասխան տալու ժամանակը, և ինչքան էլ համբերատար լինեն, մեկ է, երբեք թույլ չեն տա պարտություն, էն էլ որ ամեն արժող֊չարժող իրենց ոտի տակ տա։ Հա, մարտի 1-ը ապացուցել է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության զգացումի դեֆիցիտ ունի, բա հրճվողնե՞րը, էնքան կամք չունե՞ն ընդունելու համար, որ մարտի 1-ի գործը ձախողվել է, չի ստացվել գործը սարքել, գոնե ներքուստ խոստովանո՞ւմ են իրենց ինտելեկտին չդավաճանելու համար, և արդյո՞ք գիտելիք ու խելք էնքան չունեն, որ հասկանան՝ կանգ չառնելն ու կրքերի թեժացումը չարագուշակ հեռանկար է գծագրում։ Եթե կանգ առնել չկա, ուրեմն, հակամարտությունը գնալով կսրվի, մանավանդ դրա համար պարարտ հող կստեղծեն սոցիալական աճող դժգոհությունները. ինչքան էլ վարչապետը սոված մարդկանց ճամփեքին կանթեղ դառնա ու թրթռա, նրանց ըմբոստությունը չի կարողանալու կանգնեցնել, իսկ եթե նրանց սրտերում ինչ որ բան կբորբոքի, ապա միայն հեղափոխությունից հուսախաբությունը։

Պատերազմի մեջ գտնվող հայրենիքի համար մտահոգ մարդիկ կանհանգստանային, և ոչ թե իշխանության ռեպրեսիվ մեքենայի հույսին, հրճվանքի յուղ կկաթեցնեին տեղակատվական պատերազմի վրա, բորբոքելով այն. ինքնապատասխանտվության բացակայությունը տեղեկատվական պատերազմը հանգեցնում է մեկ այլ պատերզմի. եթե մի կողմում իրար դուխով ասելով են դուխ ստանում, ապա մյուս կողմում դուխի կարիք չունեն։

Հայաստանը հսկա Ռուսաստան չի, ոչ էլ նույնիսկ Ուկրաինա, որ հեղափոխական հակամարտության արդյունքում երկրի կողքից ինչքան էլ տաշեն, չվերջանա։

Բա հետո՞, «քաղաքացու օր» են պատրաստվում նշել, եթե հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» իրոք կարևոր խորհուրդ ունեն իրենց համար, չեն մտածո՞ւմ այդ խորհուրդը այնպես փայփայեն, որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահան Իշխանյանը։

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»