Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն»

ԲԼՈԳ

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ս/թ. մարտի 15-ին որոշեց Ռ. Քոչարյանի վերաբերյալ ընտրված կալանավորումը երկարացնել ևս երկու ամսով, ինչպես երևում է, դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի, մինչդեռ յուրաքանչյուր դատական ակտ պետք է լինի պատճառաբանված ու հիմնավոր, օբյեկտիվ ու անաչառ ամեն դիտորդի աչքերում։

Մինչ այս կալանավորումը փոխելու պաշտպանական թիմի միջնորդությունները մերժելով՝ դատարանը որպես կալանքի հիմք՝ հիմնավոր էր համարում վարույթն իրականացնողի այն պնդումները, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի կամ կխուսափի քննությունից, մինչդեռ փաստերը խոսում են տրամագծորեն հակառակի մասին։

Այսպիսով՝

  1. Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով Հայաստանից դուրս, ինքնակամ ներկայացել է քննությանը։
  2. Ազատության մեջ լինելով անցած տարվա օգոստոսի 13-ից՝ քննությանը խոչընդոտող որևէ քայլ չի կատարել։
  3. Տեղեկանալով իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվելու մասին՝ ինքնակամ ներկայացել է Երևան֊Կենտրոն ՔԿՀ՝ այդ կերպ ևս ցույց տալով, որ միայն արդարացի դատաքննության մեխանիզմներով է հասնելու իր իրավունքների վերականգմանը և նպատակ չունի խոչընդոտել կամ խուսափել քննությունից։

Ուշագրավն այն է, որ վերոհիշյալի հետ համակարծիք է մեղադրանքի կողմը ևս, այնինչ շարունակաբար աբսուրդի ժանրի կանոներով մեկնաբանում է, թե Նախագահ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը չկալանավորվելու համար։

Հարկ եմ համարում նշել նաև, որ այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, ըստ էության կատարված են քննչական֊դատավարական բոլոր գործողություններն, արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր այն ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի կողմի էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման իմաստով, հարցաքննված են բոլոր վկաները, Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ պատկերացնենք էլ, որ նույնիսկ ցանկանա խոչընդոտել քննությանն, անգամ տեսականորեն դա չի կարողանա անել, սակայն մեղադրանքի կողմը նման հիմնավորմամբ դարձյալ միջնորդում է կալանքի ժամկետը երկարացնել, իսկ դատարանը՝ բավարարում։

«Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմնավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է», ասված է Նախագահ Քոչարյանի փաստաբանների հաղորդագրության մեջ։

Ըստ փաստաբանների՝ դատարանն անգամ քննության չի առել իրենց ներկայացրած ապացույցներն ու առարկությունները։ Դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին, մասնավորապես՝

  1. Արտակարգ դրության հրամանագրի ստորագրման հետ կապված հիմնավորումներին։
  2. Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, թեև օրենքի տառի հստակ պահանջն է, որ վերջինս անձեռնմխելի է, և որ այս փուլում անձեռնմխելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
  3. Առկա չէ անդրադարձ նաև այն խնդրին, որ քրեական դատավարության կոպտագույն խախտում է անձին մեղսագրել ենթադրյալ արարք, որը կատարման պահին որպես այդպիսին քրեական օրենքով սահմանված չի էլ եղել։
  4. Դատարանը չի անդրադարձել կարևորագույն այն խնդրին, որ տվյալ նորմին հետադարձ ուժ տալն ինքնին հակասում է իրավունքի տրամաբանությանը։
  5. Վերջապես որևէ անդրադարձ չկա այն հարցին, որ որևէ անձ ցուցմունք չի տվել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Եվ ուրեմն որո՞նք են կալանքի հիմքերը, պայմանները, որո՞նք են դրանց՝ գործում եղած փաստական հիմնավորումները։

Նման պայմաններում անհասկանալի է՝ ինչու՞ է դատարանն անտեսել է վերը շարադրյալն ու տուրք տվել մեղադրանքի կողմի հիմնավորում կոչված զավեշտալի ենթադրություններին։

Ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ առկա է ընդգծված վերաբերմունք՝ հրահանգ, պատվեր, իրավաքաղաքական հետապնդման, վենդետայի իրականցում, բայցևայնպես իրավակիրառը չի կարողանում իրապես կամք դրսևորել ու վերջապես դուրս գալ աբսուրդային ու զավեշտալի իրավիճակից, որում հայտնվել է։ Ցավալին այն է, որ այս ամենը լոկ դատավորների, քննիչների ու դատախազների վերաբերմունքը չէ։ Այդ անձինք ամենօրյա ռեժիմով հանդիպում են քրեադատավարական նման իրավիճակների, ներկայացնում ու քննության են առնում կալանավորման բազմաթիվ միջնորդություններ և միամտություն կլինի կարծել, թե բոլորն են դիլետանտ ու չեն տեսնում ոչ միայն կալանքի հիմքերի բացակայությունը, այլև հաճույքով իրականացնում են դատավարական խայտառակ խախտումներ՝ իրականում սա առնվազն պետության ղեկավարի վերաբերմունքն է, որը դրսևորվել է օրինակ հրապարակված երկու գաղտնալսումներում, որոնցից ակնհայտ է դառնում մեկ բան՝《Քոչարյանի կալանքը ուզես չուզես, պետք է տաս》խայտառակ տրամաբանությունն առկա է ու շարունակում է գործել։

Հանուն արդարության պետք է նշել, որ այս ամբողջ ընթացքում միայն մեկ դատավոր է ունեցել այնքան կամք ու քաջություն, որ չի տրվել տարատեսակ հրահանգների, շանտաժների, հարձակումների, հակառակը՝ ենթարկվել է բացառապես օրենքի պահանջին՝ արդարացիորեն ազատ արձակելով Նախագահ Քոչարյանին։

Ռ. Քոչարյանի կալանավորումը սովորական քրեական գործ չէ, սա այն եզակի դեպքերից է, երբ մենք ուղղակիորեն առնչվում ենք պետության ղեկավարի ինստիտուտի հետ, ուստի նախևառաջ հենց պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն, այլապես ինչպե՞ս կարելի է նախկին Նախագահին ինքնանպատակ, ապօրինի կերպով պահել կալանավորված։

Ցավալի է, որ ՀՀ Դատարանը կարող է Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահին կալանավորել առանց վերջինիս պաշտպանների փաստարկներն ու հակադարձումները լսելու, քննության առարկա դարձնելու՝ արհամարհելով իրավական ու բարոյական նորմերը։ Դատարանն այս իրավական խայտառակության համատեքստում որևէ կերպ չի անդրադառնում հիմնավոր կասկածի էությանը նույնիսկ, թեպետ հիմնավոր կասկածը կալանքի առաջնային ու գլխավոր պայմանն է։ Կարծում եմ՝ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից երևում է, թե ինչ ծաղրական ու քամահրական նշանակություն ունի հիմնավոր կասկած եզրույթը վերջիններիս համար։

Հ․Գ․Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը պատասխանելով մարտի մեկի գործի բացահայտված լինելու վերաբերյալ հարցին՝ պատասխանել է՝ թե, պարզվել է, որ պարկուճներ են փոխվել և ուրեմն գործը բացահայտված է։ Այս կապակցությամբ ցանկանում եմ վարչապետ Փաշինյանին հիշեցնել, որ գործը ջուր է, բացի այդ ցանկանում եմ, որ վերջինս նաև չմոռանա, թե ինչպես էր կոկորդ պատառոտելով ի լուր համայն հայության ու աշխարհի բղավում, որ մարտի 1֊ը բացահայտված է ամբողջապես, ամբողջ ծավալով։ Իսկ գուցե վարչապետը գիտակցի՞, որ ամբողջ ծավալով բացահայտում ասելով ՀՀ քաղաքացուն ամենից առաջ հետաքրքրում է մեկ բան՝ ովքե՞ր են սպանել այդ տասը զոհերին, ինչու՞ մահացան այդ մարդիկ ու ինչու՞ տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Մինչդեռ վարչապետը շարունակում է քամահրել զոհերի հիշատակը, նրանց մահն օգտագործում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ու շարունակաբար ստում, թե գործը, որն հստ իրեն՝ ջուր է, ամբողջապես բացահայտված է։ Ինչևէ, չկենտրոնանանք պարկուճների փոփոխման կամ նմանատիպ այլ՝ խելագարության աստիճանը գերազանցող անմիտ վարկածների աբսուրդային լինելու վրա ու պարզ հարց ուղղենք՝ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ, ինչու՞ է հիմա կալանավորված, որո՞նք են նրան մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Եփրիկյանը։

Գիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը