Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտե՞ք, թե իրականում ինչո՞ւ են սպիտակում ձեր մազերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Սպիտակ մազերը ծերության նշան են:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ որոշակի դեպքերում մազերի սպիտակելը բոլորովին էլ չի նշանակում օրգանիզմի ծերացում: Սկզբից փորձենք պարզել, թե ինչ է կատարվում մազի հետ, երբ այն սպիտակում է: Մազերի գույնի համար պատասխանատու է մազարմատում գտնվող մելանոցիտ կոչվող բջիջներում արտադրվող հատուկ պիգմենտ մելանինը: Մելանոցիտների հարևանությամբ գտնվում են նաև կերատոցիտները, որոնք էլ արտադրում են մազի հիմնական շինարարական նյութը՝ կերատին սպիտակուցը: Այս նյութերի արտադրման որոշակի ժամանակահատվածում նյութերը խառնվում են միմյանց և արդյունքում էլ ձևավորվում է մազի գույնը: Ընդ որում, մազի գույնը կախված է նրանից, թե մելանինի ինչ տեսակից ինչ քանակի է արտադրվում: Օրինակ, ֆեոմելանին շատ արտադրվելու դեպքում մազերը շեկ են կամ սպիտակ, իսկ էումելանինի մեծ քանակը մազերին տալիս է սև կամ շագանակագույն երանգ: Մազերի սպիտակելու պատճառները շատ են, և, իհարկե, դրա առաջին պատճառը օրգանիզմի, այսպես ասած, ծերացման սկիզբն է, որը արտահայտվում է մելանինի թերարտադրությամբ: Ըստ գիտնականների, ի սկզբանե այդ երևույթի մեկնարկը կանխորոշված է գենետիկորեն, բայց որոշել, թե երբ այն կոնկրետ կսկսվի, անհնար է: Սակայն կա վիճակագրություն, որն ասում է, որ ասիացիների մոտ առաջին սպիտակ մազերը հայտնվում են 30 տարեկանում, եվրոպացիների մոտ՝ 35-ում, իսկ ահա սևամորթների մոտ՝ 40-ն անց: Պարզ է, որ 30-40 տարեկաններին դժվար է ծեր համարել: Ի դեպ շիկահերների մազերի սպիտակելը ավելի շուտ է սկսվում, քան սևահերներինը: Բացի օրգանիզմի աստիճանական ծերացումից, կան նաև մազերի սպիտակելու այլ պատճառներ, ընդ որում՝ դա լինում է երբեմն անգամ մինչև 20 տարեկանը: Այս ամենի հիմնական պատճառներից մեկը ժառանգականությունն է. եթե հայրը շուտ է սպիտակել, ապա ամենահավանականն այն է, որ նրա տղան էլ շուտ կսպիտակի: Բացի այդ, կան հիվանդություններ, որոնք բերում են մազերի սպիտակելուն, օրինակ՝ վահանաձև գեղձի հիպերֆունկցիա, պերնիցիոզ անէմիան և այլն: Հանդիպում են նաև արտաքին միջավայրի որևէ ազդեցության կամ որևէ վիտամինի կամ միկրոէլեմենտի բացակայության պատճառով մազերի սպիտակելու դեպքեր: Նաև համարվում է, որ սպիտակելու պատճառը նյարդերն են, և դա իրոք ճիշտ է: Հայտնի են դեպքեր, երբ մեկ օրվա ընթացքում հոգեկան ապրումների պատճառով մարդկաց մազերը սպիտակում են: Բանն այն է, որ մազը սնամեջ է, որի մեջ գտնվում է մելանինով հեղուկը, իսկ սթրեսային պայմաններում առաջանում են հատուկ սպիտակուցային նյութեր՝ նեյրոպեպտիդներ, որոնք էլ, անցնելով մազի մեջ, խախտում են մելանինի շրջանառությունը:

Հետաքրքիր է, բայց եվրոպական երկրներում սպիտակահեր մարդկանց համարում են ոչ հեռանկարային և աշխատում են աշխատանքի չընդունել: Բացի այդ, նմանները կորցնում են իրենց գրավչությունը հակառակ սեռի մոտ, իսկ դա բերում է բազմաթիվ կոմպլեքսների առաջացման: Սպիտակելուց ամենաշատը վախենում են կանայք, ինչը հասկանալի է: Իսկ ահա Արևելքում ալեհերներին վերաբերվում են ավելի հանդուրժողական և հարգանքով: Բանն այն է, որ այնտեղ ծերությունը համարում են մարդու կյանքի հրաշալի ժամանակահատված:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել 49-ամյա կինը դանակահարել է 34-ամյա սիրեցյալին․ հայտնի է պատճառը«Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավnր Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն Մանվելյան Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել ՀովհաննիսյանըԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանՅուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Մոնակոն բացահայտել է ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի կասկածյալի ինքնությունը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար ԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՌուսական կողմը հաղորդում է շուկային հասցված ուկրաինական հարվածի մասին Հորմուզի նեղուցում մեկ շաբաթվա ընթացքում նավագնացության ակտիվությունը զգալիորեն աճել է Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը