Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը: 

ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության տարածքային ստորաբաժանումներին տրվել էին այս հանցատեսակի կանխարգելմանը, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ այս համատեքստում ամենասերտ գործակցությունը ծավալելուն և նման հանցագործության դեպքերով քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:
Ի կատարումն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությունների՝ դատախազության տարածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից այս ընթացքում նախաձեռնվում են լոկալ խորհրդակցություններ՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, նախաքննական մարմինների, քաղաքային և գյուղական ՏԻՄ-երի ղեկավարների ներգրավմամբ: 

Դրանց ընթացքում, ըստ դատախազության նախաձեռնությամբ իրականացվող բնակարանային գողությունների համար առավել խոցելի, ռիսկային գոտիների քարտեզագրման, որոշվում են դրված խնդիրը համատեղ ուժերով լուծելուն միտված գործողությունների պլանները, նախանշվում ակնկալվող միջնաժամկետ արդյունքները: Այդ աշխատանքները ներառում են համապատասխան գույքագրում և անհրաժեշտ ռեսուրսների հաշվարկում իրականացնելուց հետո քայլ առ քայլ բազմաբնակարան շենքերում էլեկտրոնային փականներով դռներ տեղադրելը, շենքերի, առանձնատների հարակից տարածքները լուսավորությամբ ապահովելը, բազմաբնակարան շենքերի մուտքերում, ինչպես նաև բնակավայրերի ճանապարհների ելքային և մուտքային հատվածներում, հանգուցային կետերում տեսանկարահանող սարքեր տեղակայելը: 

Բացի դրանից, խնդիր է դրվում ուժեղացնել պարեկային ծառայությունների աշխատանքը հաճախակի բնակարանային գողերի թիրախ դարձող շրջաններում, արձանագրված դեպքերով քննությունների շրջանակներում իրականացնել օպերատիվ-հետախուզական, անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու, հանցագործների, նրանց հետ գործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հանցագործության կանխարգելման գործընթացն արդեն սկսում է գործնական դրսևորումներ ունենալ: Մասնավորապես, ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետարանում այս ամսվա սկզբին կազմակերպված խորհրդակցությունից հետո ոստիկանության Շիրակի մարզային վարչության, համապատասխան համայնքապետարանների համագործակցության արդյունքում Արթիկ և Անի համայնքների տարածքում տեղադրվել են երկուական, իսկ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ հինգ տեսախցիկներ:

Նման տեխնիկական սարքեր արդեն տեղադրվել են նաև Լոռու մարզի բնակավայրերում՝ Լոռու մարզի դատախազության ավելի վաղ նախաձեռնության արդյունքում: Նմանատիպ միջոցառումներ իրականացվելու են նաև հանրապետության այլ բնակավայրերում, որոնց արդյունքների մասին հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:
Բնակարանային գողությունների դեմ պայքարի խնդիրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրության կենտրոնում: Նրան պարբերաբար զեկուցվում է իրականացված աշխատանքների մասին:

Միայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՀայաստանի ամենաառեղծվածային լճերը․ ինչ պատմություններ են կապված դրանց հետՀրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը». Մխիթար Հայրապետյան Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասներըՈր հարցնես՝ կասեն՝ եթե խոսենք, սահմանին խաղաղություն չի լինի, պшտերազմ կuադրենք և այլ հիմարnւթյուններ․ Տիգրան Աբրահամյան Երկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53» և «Opel»․ Shamshyan Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ Հայաստան