Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանության ներսի «ցեցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ներիշխանական ինտրիգները տրամաբանական են ու օրինաչափ։ Քաղաքականությունը հենց շահերի բախում է ու առանց դրա գոյություն չունի, այլ խոսքով՝ հակասությունները, շահերի բախումը կառավարման համակարգի անբաժանելի մասնիկներն են։ Սակայն երբ ինտրիգները սկսում են էական ազդեցություն ունենալ կարևորագույն որոշումների կայացման ու պետական քաղաքականության վրա, գործ ենք ունենում մի իրավիճակի հետ, երբ դրանք էականորեն ազդում են կառավարման որակի ու արդյունավետության վրա՝ վերածվելով ներիշխանական գզվռտոցի։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը հատել է այս կամիր գիծը, ու հիմա իշխանության վերնախավում շատ դեպքերում տեղի են ունենում քաոտիկ գործընթացներ։

Հեղափոխությանը հաջորդող առաջին ամիսներին, ընդհուպ մինչև խորհրդարանական ընտրությունները, իշխանությունը կոնսոլիդացված էր առավելագույնս։ Դա ուներ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը շատ բարձր էր, իսկ նման դեպքերում կոնսոլիդացիոն ռեսուրսը շատ արդյունավետ է աշխատում։ Սակայն Փաշինյանի կոնսոլիդացիայի ավելի մեծ աղբյուր էր, այսպես կոչված, հակահեղափոխական ռևանշի վտանգը։ Փաշինյանի բազմաշերտ թիմին միավորում էր ոչ թե ընդհանուր աժեքային համակարգը, քաղաքական պլատֆորմը կամ կառավարության ծրագիրը, նույնիսկ՝ հեղափոխության իդեալները, այլ՝ նախկիններից եկող վտանգը։

Իրավիճակը որոշակիորեն փոխվեց դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Նախ՝ հեղափոխական էյֆորիան նահանջում է ու տեղի է ունենում հասարակական տրամադրությունների սեգմենտացիայի բնական գործընթաց, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության վարկանիշի անկման, հետո՝ հակահեղափոխության ու ռեստավրացիայի վտանգը, որն իշխանության համար կոնսոլիդացիայի մերանն էր, վերացավ։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանում կատարել են պատմական փոփոխություններ, իրականացրել են հեղափոխություն, որը շրջադարձային նշանակություն ունի երկրի կյանքում։ Սա փաստ է, որն ընդունում են բոլորը, սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը դժվար է համարել միասնական քաղաքական թիմ՝ դրանից բխող հատկանիշներով։ Հեղափոխությունը չուներ քաղաքական հարթակ ու դրա հաղթանակից հետո իշխանությունը ձևավորվեց, այսպես կոչված, սելեկտիվ սկզբունքով. պատգամավորներ, նախարարներ դարձան մարդիկ, ովքեր ընտրվեցին սուբյեկտիվ չափանիշներով՝ շատ հաճախ չունենալով պետական աշխատանքի, քաղաքական գործունեության փորձ։

Այս համատեքստում նույնիսկ անտեղի է խոսել քաղաքական միասնական ծրագրի կամ տեսլականի մասին, ու դարձյալ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, մեղմ ասած, զարգացման փաստաթուղթ չէ ու լավագույն դեպքում կարգախոսային բնույթ ունի։

Նման իրավիճակում ներիշխանական հակասություններն անխուսափելի են, սակայն դժվար է դրանք հայեցակարգային կամ կոնցեպտուալ՝ ծրագրային համարելը։ Ավելի շուտ՝ նոր իշխանության ներսում սկսվել է պայքար ազդեցության ոլորտների համար, որովհետև հեղափոխության թիմի տարբեր սեգմենտներ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը հավերժ չէ, ու փորձում են իրենց համակարգային կշիռն ապահովել՝ կոնկրետ լծակներ, ռեսուրսներ ձեռք բերելով։

Ակնհայտ է, որ իշխանության ներսում նույնիսկ արտաքին քաղաքականության հարցերում չկա կոնսենսուս, ու եթե հակասությունները հրապարակային դրսևորում չեն ստանում, ապա դրա պատճատը ոչ թե դրանց բացակայությունն է, այլ քաղաքական համապատասխան մշակույթի բացակայությունը։

Մյուս կողմից՝ ապարատային հակասությունները, որոնք չունեն քաղաքական, գաղափարական հենք, արտահայտվում են, որովհետև Հայաստանում դրա համար կա պարարտ հող։

Օրինակ, ակնհայտ է, որ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կամ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչության «հումքը» իշխանության միջանցքներից եկող արտահոսքն է։ «Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ ըստ թերթի տեղեկությունների, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես թերթի զրուցակիցներից մեկն է ասել, բավականին «պոպուլ յարություն» էր ձեռք բերել հանրության և հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին նախանցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը և ներկայացրեց սեփական պնդումները: Ու թեև դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ և դրական օրինակ, այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: 

Արդյո՞ք ներիշխանական հակասությունները կբերեն աղմկոտ պաշտոնանկությունների, թե՞ Փաշինյանը դեռ մի որոշ ժամանակ կարող է պահել իշխանության միասնականությունը գոնե առերևույթ։ Դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից՝ վարչապետն առայժմ հակված է պահել թիմի միասնականության պատրանքը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի 2 տարեկան երեխան ընկել է հինգերորդ հարկի պատուհանից․ մանրամասներԻնչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի. հասցեներ Դաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Ուիթկոֆը միջնորդների միջոցով Իրանի հետ խորհրդակցությունները հաջողված է անվանել Արաղչին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ․ իրանական կողմը մի շարք պահանջներ է ներկայացրել Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ