Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կարնատակա նահանգի Դհարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ենթադրվում է, որ փլատակների տակ մնացել է մոտ 90 մարդ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ականատեսները հաղորդել են, որ փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ շենքի առաջին ու երկրորդ հարկերում գտնվել է մոտ 150 մարդ։ Այդ հարկերում տեղակայված է եղել մոտ 60 խանութ։
Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կա 1 զոհ և 6 տուժած։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին հայտնում են, որ փլատակների տակ կարող է մնացած լինել 40 մարդ։ Տեղում աշխատում է շտապօգնության 10 մեքենա:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



