Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կբացվի ցավակցությունների գիրք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում նոյեմբերի 16-ին` ժամը 14:00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17:00-ն կբացվի ցավակցությունների գիրք: Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից` շնորհակալություն հայտնելով իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբերվայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ Ֆրանսիայի դատախազության հրապարակած տվյալների, զոհվել է 128 մարդ: Տարբերաղբյուրներ հայտնում են 250 տուժածների մասին, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն,հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ ՖրանսուաՕլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական< /i>պետություն» խմբավորմանը:



