Այրվել է ամոնիումի նիտրատով բեռնված բեռնատարի թափքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեղրի-Քաջարան ավտոճանապարհին ամբողջությամբ այրվել է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 16-ին` ժամը 03.07-ին, տեղեկություն է ստացվել հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդեդնային կոմբինատ» ՓԲԸ ջրատարը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 38-րդ կմ-ին այրվում է «ՄԱԶ» մակնիշի 34 SP 005 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը՝ բեռնված 20 տ ամոնիումի նիտրատով (NH4NO3 (սելիտրա)): Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.46-ին, մարվել` 06.07-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենայի թափքը և ներսում գտնվող ամոնիումի նիտրատը (20 տ):
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



