Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միայն պատրաստակամությունն արդեն ուրախալի է․ ճարտարապետը՝ ապօրինի ձեղնահարկերը քաղաքապետարանի կողմից քանդելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ճարտարապետ Բորիս Քոչարյանի խոսքով՝ հարկ կա անդրադառնալու Երևանի շենքերին ապօրինի կառուցված ձեղնահարկերի խնդրին: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝  նկատելով, որ քաղաքապետարանի կողմից խնդրին միայն անդրադառնալն արդեն դրական ազդակ է պարունակում:

«Հասարակությունը տարիներ շարունակ պահանջել է, որ նման խնդիրները լուծում ստանան»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի աղբյուրի՝ քաղաքապետարանը պատրաստվում է ևս մեկ «աղմկահարույց» որոշում կայացնելուն: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները:

Բորիս Քոչարյանի խոսքով՝ իհարկե, երբեմն հասարակության մի հատված նման որոշումներին ընդդիմանում է, բայց դա իրականում չի համապատասխանում ընդհանուր տրամադրություններին:

«Ցանկացած նման որոշում ցավոտ հետևանքներ է առաջացնելու, որովհետև դրանց հետևում կոնկրետ մարդիկ են: Երբեմն դժվար է ընդհանուրի և մասնավորի շահերի ընդհարման դեմ քայլեր ձեռնարկելը»,- ասաց նա:

Ճարտարապետի խոսքով՝ քաղաքի շենքերին ապօրինի կառուցված ձեղնահարկերի քանդելը և՛ իրավական, և՛ տեխնիկական առումով էլ շատ բարդություններ է պարունակում: «Միայն պատրաստակամությունը այդ հարցերը լուծելու, արդեն ուրախալի է: Գիտեմ, որ շատ մեծ բարդությունների հետ է դա կապված: Անհանգիստ եմ, թե ոնց են դա իրականացնելու, բայց նման մտադրությունը քննադատելու կամ դրան թերահավատորեն վերաբերելու մտադրություն չունեմ»,- ասաց նա:

Քաղաքային իշխանությունների կողմից այս հարցի վերաբերյալ կամքի դրսևորումը, ըստ ճարտարապետի, արդեն իսկ դրական է: «Եթե նույնիսկ դա վերաբերեր իմ կողմից կառուցված ինչ-որ շինության, որ պետք է վերանորոգվի, ես դա դրական կհամարեի»,- ասաց նա:

Բորիս Քոչարյանի խոսքով՝ մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքի իշխանությունը ի շահ հանրության է գործում: «Այս անգամ հո քաղաքապետը ընտրվել է: Մենք էլ պետք է նրան օգնենք, որ լուծումները լինեն տեղին, լուծումները լինեն պակաս ցավոտ»,- ասաց նա:

Ճարտարապետը նկատեց նաև, որ այդ հարցին մեկ օր անդրադարձ անել պետք էր լինելու: «Չպետք է սպասենք, որ խնդիրը բերի աղետալի հետևանքներ, հետո նոր անդրադառնանք: Սպասենք երկրաշարժ լինի, հետ նոր իրավիճակը գնահատե՞նք, թե՞ այսօրվանից ձեռնամուխ լինենք լուծումներ գտնելուն»,- ասաց նա:

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը՝ ճարտարապետը նշեց, որ նկատում է՝ նա ցավոտ խնդիրների մասին պատկերացում ունի և գիտի, ինչ անհետաձգելի խնդիրներ կան լուծելու:

«Այսօրվա քաղաքային իշխանությունները հասկանում են, գիտակցում են, ուզում են մի բան փոխել: Ես ո՞նց չաջակցեմ նրանց»,- ասաց նա:

Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչ