Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած 3 ական են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի բնակելի շենքերից մեկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում մասնագետները Հայրենական մեծ պատերազմի տարիներից մնացած երեք ական են հայտնաբերել բնակելի տանը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, շենքում իրականացված աշխատանքների ժամանակ բնակիչներին տարհանել են:
Ինչպես հայտնել են արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, բնակելի շենքում 50 մմ ականանետային ականներ են հայտնաբերվել: Ինժեներա-փրկարարական ստորաբաժանման ուժերի կողմից տեղանքի ինժեներական հետախուզում, այնուհետև վնասազերծում և զինամթերքի տեղափոխում է իրականացվել հետագա ոչնչացման համար:
Հայրենական մեծ պատերազմի տարիների զինամթերքը լավ պահպանված վիճակում է եղել: Խոսքը քաղաքի Կիրովսկի շրջանի բնակելի շենքերից մեկի մասին է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



