Գյումրու լճակներից մեկում դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 16-ին, ժամը 10:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մազրի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկ փողոցի մոտակա լճակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող լճակում հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչ Մ. Թ-ի դին (ծնված 1947 թ.):
Փրկարարները լճակից դուրս են բերել Մ. Թ.-ի դին և հանձնել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցներին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



