Արմավիրի մարզում 12-ամյա երեխա է հանկարծամահ եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում այսօր՝ մարտի 13-ին, առեղծվածային պայմաններում 12 տարեկան տղա է մահացել։
NEWS.am-ի հետ զրույցում գյուղի բժշկուհի Վարդուհի Բարեյանը նշեց, որ տղան առողջական ոչ մի խնդիր չի ունեցել։
Մոտ 10 օր առաջ էր կցագրման համար ստուգվել, միայն տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։ Կոպերը իջած էին, մի աչքի տեսողությունը նվազում էր»,–նշեց բժշկուհին։ Նրա խոսքով՝ տղան հանկարծամահ է եղել։
Լրատվամիջոցի հարցին՝ ինչի՞ց կարող էր նա հանկարծամահ լինել, բժշկուհին դժվարացավ պատասխանել, միայն նշեց. «Թույլ երեխա էլ չի եղել։ Սրտից չի բողոքել։ Առողջական խնդիրներ չի ունեցել»։
Լրատվամիջոցը նշում է, որ դպրոցից տուն վերադառնալիս տղայի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է։ Մահվան պատճառն անհայտ է։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
4
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ
5
Ուսուցիչը երկու շաբաթ լրտեսել է ավագ դպրոցի աղջիկների զուգարանը



