Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով 5 աշակերտ է մահացել, տասնյակ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նիգերիայի հարավ-արևմուտքում գտնվող Լագոս քաղաքում դեռևս անհայտ պատճառներով փլուզվել է տեղի դպրոցներից մեկի երեք հարկանի շենքը, փլատակների տակ շարունակում են մնալ ավելի քան 100 մարդ, հայտնի է 5 երեխայի մահվան մասին, գրում է Guardian Nigeria-ը:
Նշվում է, որ մինչ այժմ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 22 հոգու:
Ըստ աղբյուրի՝ դպրոցի մի քանի աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց: Ներկա պահին մահացածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Լագոսի իշխանությունները հայտնել են փրկարարական գործողության շարունակման մասին, չի բացառվում, որ զոհերի թիվն առաջիկա ժամերին կաճի:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



