Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սև կա­տո՞ւ» Ար­մեն Սարգ­սյա­նի ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի մի­ջև

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, քաղաքական առումով, ավելի տպավորիչ կլիներ, եթե չուղեկցվեր ներիշխանական սկանդալով։ ԱՀ մայրաքաղաքում անցկացված իրապես պատմական նիստը նպատակ ուներ ցույց տալ երկու հայկական պետությունների, մեր ժողովրդի միասնականությունը, ու պատշաճ կլիներ, եթե դրան մասնակցեր նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, թեև նա ԱԽ անդամ չէ։

ԱԽ նիստի նախօրեին մամուլը տարակուսում էր, թե ինչու Ստեփանակերտ չի մեկնել հանրապետության չորրորդ նախագահը, թեպետ Արցախի մայրաքաղաքում էր, օրինակ, Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի պաշտոնե նույնպես ԱԽ անդամ չէ։

Հեղափոխության թիմը Սարգսյանին Արցախ չէր հրավիրել կա՛մ ավանդական դարձած թափթփվածության, կա՛մ էլ այն պատճառով, որ նրան յուրային չի համարում։ Ամեն դեպքում գործ ունենք բացասական հետևանքներով հղի իրավիճակի հետ, որովհետև ցանկացած դեպքում ակնհայտ է պետական մտածողության դեֆիցիտը։

ԶԼՄ-ների տարակուսանքից հետո պարզվեց, որ Արմեն Սարգսյանին նիստի նախորդ օրվա ուշ երեկոյան, փաստացի՝ նիստից ժամեր առաջ, այնուամենայնիվ, հրավիրել են Արցախ։ Նախագահի գրասենյակը շտապեց տեղեկացնել, որ Արմեն Սարգսյանը մարտի 11-ի ուշ երեկոյան հրավիրվել էր մասնակցելու մարտի 12-ին Արցախում կայանալիք ԱԽ նիստին, սակայն տեխնիկական պատճառներով հանրապետության նախագահը Ստեփանակերտ չի մեկնել։

Եթե պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվում է «ուշ երեկոյան» արտահայտությունն, ապա ակնհայտ է, որ Սարգսյանը պատշաճ չի համարել իրեն հասցեագրված հրավերի ձևն ու արժանապատիվ կեցվածքով հրաժարվել է մեկնել Արցախ։

Ինքնին հասկանալի է, որ ԱԽ նիստն ընդամենը պատրվակ է, ու Փաշինյանի թիմի ու Սարգսյանի միջև հակասություններն ավելի խորքային բնույթ են կրում։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահն անգնահատելի կայունացնող դեր է խաղացել հեղափոխության օրերին ու դրան հաջորդող անցումային շրջանում, ակնհայտ է, որ անցած գրեթե մեկ տարում նա չի կարողացել ինտեգրվել իշխանության նոր էլիտային, որը «քայլողների» շրջանակից դուրս ցանկացած մեկի մեջ տեսնում է օտարի կամ մրցակցի։

Հեղափոխական էյֆորիան նահանջում է՝ անխուսափելիորեն հանգեցնելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի կորստին, ինչն ավելի է մեծացնում խանդը միջազգային մեծ հեղինակություն ունեցող Արմեն Սարգսյանի հանդեպ։ Մինչդեռ պետական մտածողությունը պահանջում էր Փաշինյանի ու նրա թիմի հեղափոխական ավյունը, հանրային ռեսուրսը համադրել Արմեն Սարգսյանի փորձառության, միջազգային հեղինակության հետ։ Այդ դեպքում պետությունը միայն կշահեր, սակայն միշտ չէ, որ մեր էլիտան կարողանում է սանձել խմբային շահերը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Ինչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից