Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ան­ցու­մա­յին կոչ­վող վի­րուսն ու «տնտե­սա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սա Հարկային օրենսգրքի միջանկյալ, նախնական տարբերակ է, մեծ հաշվով, Հարկային օրենսգրքի փոփոխություն չէ: Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են: Գլոբալ փոփոխությունը, որը կհամապատասխանի հայտարարված տնտեսական նպատակներին, հետո կունենանք. երեկ այսպիսի մեկնաբանություն է տվել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկը։

Անցումային շրջանին բնորոշ այս բարդույթը բնորոշ է ոչ միայն Հարկային օրենսգրքին ու նրա շուրջ ծավալված քննարկումներին, այլ՝ առհասարակ։ Այնպիսի տպավորություն է, որ հետհեղափոխական իշխանության համար անցումային, կամ, այսպես կոչված, ադապտացիոն փուլն այդպես էլ չի ավարտվում, ու երկիրն ապրում է անկանխատեսելիության ու անորոշության մի շրջան, որի ավարտը չի երևում։

Մասնավորապես, կարող ենք դիտարկել կառավարության կառուցվածքի խնդիրը։ Խորհրդարանական ընտրություններից անցել է երեք ամիս, սակայն ԱԺ-ն դեռ չի հաստատել կառավարության նոր կառուցվածքը, ու գործող կառավարությունը գործում է օրինականության դաշտի սահմանագծին։ Օրինակ, աբսուրդ է, որ մշակույթի նախարարությունը փաստացի միավորվել է կրթության նախարարությանը, սակայն դեռ շարունակում է իր դե յուրե գործունեությունը, նույնիսկ՝ արտաքին գործընկերների հետ կնքելով համագործակցության փաստաթղթեր։ Ընդ որում՝ այնպիսի տպավորություն է, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում են իրավիճակային լուծումների թելադրանքով ու մինչև այժմ կառավարությունում հստակ պատասխաններ չկան, թե պետական համակարգում քանիսն են կորցնելու աշխատանքը, ինչքան գումարներ է տնտեսելու բյուջեն, կամ՝ արդյո՞ք այդ տնտեսումներն արդարացված են, այսինքն՝ նպաստում են կառավարման որակի բարձրացմանը։

Ի դեպ, իրավիճակի զավեշտն այն է, որ երբ ընդդիմությունը իշխանությանը քննադատում է սուպերվարչապետական համակարգը պահպանելու մեջ, լսվում է պատասխան, թե այդ հարցը լուծվելու է, որովհետև ինստիտուցիոնալ ռեֆորմը դեռ առջևում է։ Սա նշանակում է, որ կառավարության մակարդակով հաստատված կառուցվածքային փոփոխությունները հայեցակարգային չեն ու պետական համակարգը շարունակելու է ապրել անցումային ռեժիմում, ինչը ենթադրում է, որ անորոշությունն ու քաոսն իշխանության միջին ու ստորին օղակներում պահպանվելու են։

Նույնը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին։

Նիկոլ Փաշինյանը գերակա է համարել տնտեսական հեղափոխության իրականացումը՝ այդ օրակարգն առաջնահերթություն համարելով իշխանության բոլոր մարմինների, անգամ՝ դիվանագիտական ծառայությունների համար։ Սակայն պարզվում է՝ Հարկային օրենսգրքի փոփոխություններն ամենևին էլ հեղափոխական չեն, ու եթե գլոբալ խնդիրներ չեն լուծում, մնում է ենթադրել, որ տնտեսական հեղափոխության ձգտող կառավարությունն ընդամենը փորձում է բյուջե լցնել, ըստ ամենայնի՝ քողարկված ու ակնառու խնդիրներ ստեղծելով միջին ու փոքր բիզնեսի համար։

Ավելորդ է ասել, որ հարկային օրենսդրությունը կենսական նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Եթե ՀՕ-ի այսօրվա փոփոխությունների հարցում անգամ կառավարությունում չկա կոնսենսուս, կամ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունում խոսում են դրա իրավիճակային կամ ժամանակավոր լինելու մասին, ապա դա ոչ միայն շփոթ է առաջացնելու Հայաստանի գործարարության շրջանում, այլ մեծապես խոչընդոտելու է ներդրումային բարենպաստ համատեքստի ձևավորմանը. ինքնին հասկանալի է, որ ոչ մի օտարերկրյա գործարար իր փողերը Հայաստանում չի ներդնի՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հստակեցված չեն խաղի կանոնները։

Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կոնկրետ օրինագծերը կամ նրանց ճակատագիրը։ Քանի երկրում չի հաղթահարվել, այսպես կոչված, ադապտացիոն փուլը, անիմաստ է խոսել ռազմավարական ծրագրերի, երկարաժամկետ զարգացման մասին։ Այս համատեքստում տնտեսական հեղափոխության թեզը դառնում է միֆ։ Ի վերջո, գրեթե մեկ տարին բավարար էր, որպեսզի հաղթահարված լիներ անցումային փուլը, մանավանդ, որ, այսպես կոչված, «հակահեղափոխության ռևանշի» վտանգն ինստիտուցիոնալ մակարդակում վերացված է։

Մյուս կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը չունի հայեցակարգաին մոտեցումներ ու հետևողականություն։ Չնչին բացառություններով՝ կառավարությունը զբաղված է ոչ թե ռեֆորմներով, այլ հասարակական տրամադրությունների փորձարկումներով։ Պարբերաբար շրջանառության մեջ են դրվում նախաձեռնություններ, որոնք արագ չեղարկվում են նույնիսկ ոչ թե հանրային կամ քաղաքական դիսկուրսի, այլ՝ ֆեյսբուքյան ոչ մասնագիտական, հաճախ՝ էմոցիոնալ քննարկումների հետևանքով։ Նման մտածողությամբ ու գործելաոճով ոչ միայն տնտեսական հեղափոխության չենք հասնի, այլ երկիրը կնույնացնենք անկայունության ու անկանխատեսելիության հետ, որտեղից կապիտալը գերադասում է փախչել։ Անցումային կոչվող վիրուսը կարող է կաթվածահար անել պետական համակարգը, տնտեսական հարաբերությունները։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր