Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Հայաստանի հավաքականն ապահովեց երրորդ մեդալը (տեսանյութ)
ՍՊՈՐՏՎալդիկավկազում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթել է անգլիացի մրցակցին: Մեր մարզիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ Հայաստանի հավաքականին պարգևելով 3-րդ մեդալը:
56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը պարտություն է կրել: Այսօր ռինգ դուրս կգան նաև 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Տեսանյութը՝ ՀԲՖ-ի մամուլի ծառայության:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



