Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար տիկին Ռասա Յուկնևիչինեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել



