Լոռու մարզում շինաշխատանքներ իրականացնող բուլդոզերն ընկել է ձորակը. կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 12-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությունը հարղոդում է ստացել, որ Լոռու մարզի Նեղոց համայնքի մոտակայքում ճանապարհի շինարարական աշխատանքներ իրականացնող բուլդոզերը կողաշրջվել է և սահել ձորակը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորակից դուրս են բերել «Էն Շին» ՍՊԸ-ին պատկանող «Komatsu» մակնիշի բուլդոզերի վարորդին (Ա. Գ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



