Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Անի Հովսեփյանը նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ
ՍՊՈՐՏ
Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ապահովեց ևս մեկ մեդալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը ժամանակից շուտ հաղթել է Իտալիայի ներկայացուցչին և դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել նաև Անուշ Գրիգորյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից վաղը ռինգ դուրս կգա եւ կիսաեզրափակչի համար կպայքարի 4 բռնցքամարտիկ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



