Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հոգեհանգիստ Էջմիածնում. Ի հիշատակ Ֆրանսիայի զոհերի եւ Արցախում զինված զինծառայողների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 15-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, Սուրբ եւ Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Փարիզում (Ֆրանսիա) նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների, ինչպես նաեւ հայկական սահմանին օրեր առաջ մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայողներ Վահե Վանոյանի եւ Միքայել Թորոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան կարգից առաջ խոսք ասաց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Անդրադառնալով ողբերգական եղելություններին՝ Եզնիկ Սրբազանը մասնավորաբար նշեց.  «Ահաբեկչությունը դատապարտելի է եւ որեւէ կերպ չի կարող արդարացվել. այն քայլ չէ, որ ուղղված է որեւիցե բնակավայրի կամ մի ժողովրդի դեմ, ահաբեկչությունը մի քայլ է, որն ուղղված է Աստծու դեմ:

Վերջին 100-ամյակը նշանավորված է ինչպես Քրիստոնեական եկեղեցիների տարբեր հարանվանությունների միջեւ, այնպես էլ աշխարհում ապրող տարբեր ժողովուրդների ու կրոնների միջեւ մերձեցմամբ: Եվ այդ հարաբերությունների ընթացքում հաճախ է ասվում, թե՛ բոլորիս Աստված մեկ է, թե՛ տարբեր կրոնների, ժողովուրդների Աստված մեկ է: Եթե դա այդպես է, ապա ահաբեկիչները տվյալ դեպքում սպանեցին իրենց Աստծու անունը, որովհետեւ նրանք քայլ կատարեցին իրենց Աստծու դեմ, ով ստեղծել է մարդկությանը` Իր զավակներին, տվյալ դեպքում կարեւոր չէ ա՛յս, թե ա՛յն կրոնի ներկայացուցիչներին:

Հայ ժողովուրդը եւ Հայ Եկեղեցու հավատացյալները խոր ապրումով են զգում այն ցավը, որ Ֆրանսիայի ժողովուրդն այս օրերին ապրում է: Հայ ժողովուրդն այդ ցավը զգում է մասնավորապես երկու տարբեր պատճառներով: Առաջինն այն երախտագիտությունն է, որ մեր ժողովուրդն արդեն 100 տարիներ է, ինչ Եղեռնից մազապուրծ եղած հայորդիների փրկության եւ վերջիններիս հյուրընկալության ձեռնարկումների համար տածում է Ֆրանսիայի ժողովրդի նկատմամբ: Եղեռնից մազապուրծ եղած մեր ժողովրդի ամենամեծ խմբերը հանգրվանեցին եւ օթեւան գտան Ֆրանսիայում…:

Երկրորդը` ամենօրյա ողբերգությունն է, որ մեր ժողովուրդը հաճախակի ապրում է: Երբ իբրեւ թե ապրում է խաղաղ պայմաններում, սակայն ամեն օր զգում է, թե ինչպես է ահաբեկչության գնդակը խլում մեր այս կամ այն զավակի կյանքը: Մեր ժողովուրդն այսօր աղոթում է, ազգիս Վեհափառ Հայրապետի նախագահությամբ,  որպեսզի Աստված բացի Իր ձեռքերը, Իր մոտ ընդունի բոլոր նրանց, ովքեր զոհվեցին երեկ: Մենք աղոթելու ենք նաեւ վերջին ժամանակներում ահաբեկչության պատճառով սպանված բոլոր զոհերի համար, այդ թվում, մեր սահմանների վրա զոհված ամեն մի հայ զինվորի համար, նաեւ աշխարհում` Սիրիայում, Եգիպտոսում, Լիբանանում տեղի ունեցող ահաբեկչությունների եւ Սինա թերակզու վրա ահաբեկչության պատճառով ընկած ռուսական օդանավի զոհվածների համար»:

Արարողությանը ներկա էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ պրն. Կարեն Նազարյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: 

«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիքՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանՋո Բայդենը պայքարում է մետաստատիկ քաղցկեղի դեմ. նա նկատելիորեն թուլացել է․ WP29-ամյա տղամարդը առևանգել է նորապսակ զույգի երեխային՝ հարսանիքի ժամանակԼիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Դիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանԱրաղչին Լավրովին հայտնել է իրանական նավի վրա hարվածի համար Ուկրաինային պատասխանելու Իրանի իրավունքի մասին Փաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՌուսաստանն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպшնել մորը Մենք Թրամփի հետ կքննարկենք օրակարգի բոլոր հարցերը, առաջին հերթին՝ Իրանը. Նեթանյահու Երբ կավարտվի ռnւս-nւկրաինական պատերազմըՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի Որքա՞ն բարձր են TRIPP-ի կյանքի կոչման շանսերն այս պահին. Սուրեն Սարգսյան Եթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա ԿոստանյանԵղվարդի ապօրինի hրաձգարանում զինանnց է հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Հաճախակի քոր, մաշկի գունափոխում, ինչպես է զարգանում թաքնված քաղցկեղըԳազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին