ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Թուրքիան տարաձայնություններ ունեն քրդերին ահաբեկիչների շարքին դասելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը, ԱՄՆ-ն եւ Թուրքիան տարաձայնություններ ունեն այն հարցում, արդյո՞ք հարկավոր է քրդական կազմակերպություններն ահաբեկչականների ցանկում ներառել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Նրա խոսքով, տարաձայնություններ կան Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-իի եւ Թուրքիայի միջեւ:
«Նրանք Դեմոկրատական միասնության կուսակցությունն ահաբեկչական են համարում: Մենք կարծում ենք՝ այն օրինական կազմակերպություն է: Այս դեպքում տարաձայնություններ կան ոչ միայն մեր եւ թուրքերի, այլեւ թուրքերի եւ ամերիկացիների միջեւ»,- հայտարարել է դիվանագետը:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



