Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակի կամրջից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 11-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած (անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել:
Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիները կանխել են Գ. Գ.-ի ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



