Ալժիրի կառավարությունը հրաժարական է տվել՝ երկրում շարունակվող զանգվածային ցույցերի ֆոնին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլժիրի կառավարությունը հրաժարական է տվել երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկան ավելի վաղ հայտարարել էր երկրի նախագահի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել նոր ժամկետով:
Փետրվարի 22-ից Ալժիրում շարունակվում են զանգվածային ցույցերն՝ ընդդեմ 82-ամյա Բութեֆլիկայի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու: Նրա առաջադրման հակառակորդները պնդում են, որ առողջական վիճակի պատճառով նախագահը չի կարողանա արդյունավետ ղեկավարել երկիրը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



