Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սև-սպի­տա­կի» տրա­մա­բա­նու­թյու­նից ան­դին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ, որը բովանդակային առումով նոր ասելիք չունի, սակայն իր մեջ պարունակում է որոշակի ուշագրավ ուղերձներ, որոնք հասցեագրված են թե՛ Երևանին և թե՛ Բաքվին։

Մինչև հայտարարության բովանդակությանն անդրադառնալը՝ նկատենք, որ անթույլատրելի են տեքստի սելեկտիվ մեկնությունները, ընդ որում՝ խոսքը վերաբերում է ինչպես Բաքվից հնչող միակողմանի գնահատականներին, այնպես էլ՝ Հայաստանի որոշ շրջանակների, հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից շրջանառվող խիստ հոռետեսական կանխատեսումներին։

Իհարկե, միջնորդների հայտարարության տեքստում կան գնահատականներ, որոնք, մեղմ ասած, ընդունելի չեն Երևանի համար։ Մասնավորապես, փաստաթղթում կարդում ենք. «...համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»: Անգամ անզեն աչքով նկատելի է, որ սրանով միջնորդներն արձագանքում են Նիկոլ Փաշինյանի հայտնի նախաձեռնությանը, որի նպատակը Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելն է։

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն՝ անկախ բովանդակային գրավչությունից, իրականություն դառնալու գործնական հնարավորություններ չուներ, ինչի մասին, ի դեպ, Եվրամիության պաշտոնյաները Փաշինյանին հասկացրեցին անգամ Բրյուսել կատարած նրա վերջին այցի ժամանակ։ Այս առումով Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը պետք է հաղթահարի էյֆորիկ տրամադրությունները ու գիտակցի, որ արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ ԼՂ հարցում, պետք է կառուցվի ոչ թե զգայական հայտարարությունների, այլ՝ պրագմատիզմի հենքով։ Այս հարթության վրա նախօրեի հայտարարությունը սթափեցնող ուղերձ է Երևանի համար։

Մյուս կողմից՝ համանախագահության հայտարարությունը բացահայտում է նաև Բաքվի քաղաքականության սնանկությունը։ Միջնորդներն, իհարկե, զարգացնում են, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքները, սակայն հասկացնում են, որ չի կարող գործել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, որը վերջին տարիներին ընկած էր ռուս-ադրբեջանական սեպարատ համաձայնությունների հիմքում։

Այլ խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության հայտարարությունը բավականին բալանսավորված է, ինչը չպետք է սելեկտիվ, ինչպես նաև՝ հուզական, դավադրական գնահատականների տեղիք տա։ Առհասարակ՝ դիվանագիտական տեքստերը պետք է վերլուծել «սև-սպիտակի» տրամաբանությունից անդին։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ