Պուտինն ու Օբաման G20-ի շրջանակում առանձնազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման թուրքական Անթալիայում անցկացվող G20 գագաթաժողովի շրջանակում կարճատեւ զրույց են ունեցել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, զրույցը տեւել է ավելի քան 20 րոպե:
Երկու երկրների առաջնորդներն օգտվել են ԲՌԻԿՍ-ի պետությունների ղեկավարների հանդիպումների միջեւ ընդմիջումից: Միջանցքում երկու նախագահները նստել են դեմ առ դեմ եւ որոշ ժամանակ միայն թարգմանիչների մասնակցությամբ առանձնազրույց ունեցել:
Ավելի վաղ Պուտինն ու Օբաման մի քանի խոսք էին փոխանակել G20-ի գագաթաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողության ժամանակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



