Մահացել է «Սանտա Բարբարայի» դերասաններից Ջեդ Ալանը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է հայտնի դերասան Ջեդ Ալանը, որն առավել հայտնի է «Սանտա Բարբարա» հեռուստանովելում կերտած Սիսի Քեփվելի դերով:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 84-ամյա դերասանի մահվան լուրը հայտնել է նրա որդին՝ Ռիք Բրաունը: Նրա խոսքով՝ հայրը մահացել է Կալիֆոռնիայում՝ հարազատ մարդկանցով շրջապատված:
Հայտնի սերիալում Ջեդ Ալանը նկարահանվել է 1986-1993 թվականներին: Դերասանը նկարահանվել է նաև մի շարք այլ սերիալներում: Մարտի 1-ին լրացել էր նրա 84-ամյակը:
«Սանտա Բարբարա» սերիալը հեռարձակվել է 1984-1993 թվականներին ամերիկյան NBC հեռուստաալիքով:

1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
4
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



