Եթովպիայում կործանվել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵթովպիայի տարածքում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավը: Քենիայի մայրաքաղաք Նայրոբի թռչող ինքնաթիռում եղել է 157 մարդ, որոնցից 8-ը՝ աշխատակազմի անդամներ, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:
Տեղեկությունը հաստատել են Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին և Ethiopian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:
Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է եթովպիական Դեբրե Զեյթ քաղաքւ մոտակայքում այսօր վաղ առավոտյան:
Եթովպիայի վարչապետն արդեն իր ցավակցություններն է հայտնել մահացածների ընտանիքներին:
Ներկա պահին պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



