Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ վիրավորվել է ոստիկանության ավագ օպերլիազոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով, որ երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 55.6-րդ կմ հատվածում Սևանի բնակիչ, 35-ամյա Էդգար Առաքելյանը իր վարած ВАЗ 2115 մակնիշի 22 QQ212 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Սևանի բնակիչ, 35-ամյա Գոռ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 35 CO 491 համարանիշի ավտոմեքենայով բախվել է արգհելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Սևանի բնակիչ, 34-ամյա Արտակ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Ավետիսյանը աշխատում է ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր:



