ԱՄՆ-ում եկեղեցում ավերիչ հրդեհից հետո կտակարաններն ու փայտյա խաչերն անվնաս են մնացել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Արևմտյան Վիրջինիա նահանգում հրշեջները շոկի են մատնվել, երբ պարզել են, որ եկեղեցում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո տասնյակ թղթե Աստվածաշունչեր ու փայտյա խաչեր չեն այրվել ու անվնաս են մնացել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, Քոուլ Սիթի քաղաքի հրշեջ ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է հրդեհից հրաշքով փրկված տասնյակ կտակարանների ու երեք փայտա խաչի լուսանկարները:
Նրանք պատմել են, որ հրդեհն այնքան ուժեղ էր, որ մի պահ իրենք նույնիսկ որոշել են դադարեցնել մարման աշխատանքները: Հրդեհը հիմնովին ավերել է եկեղեցին, որն այժմ վերակառուցման կարիք ունի:
«Մեր մտածելով՝ ներսում ամեն ինչ պետք է մոխրացած լիներ, սակայն կտակարաններն ու փայտյա խաչերից և ոչ մեկը չի ավերվել»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:




1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



