Չիլիում 92-ամյա տատիկի մարմնում հայտնաբերվել է 50 տարվա վաղեմության պտուղ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉիլիում բժիշկները 92-ամյա տատիկի մարմնում հայտնաբերել են 50 տարվա վաղեմության մումիֆիկացված պտուղ: Այս մասին հայտնում է La Tercera պարբերականը:
Տարեց կինը բժշկի է դիմել ընկնելուց հետո՝ որովայնային ցավերի գանգատներով: Ռենտգենը ցույց է տվել կնոջ մոտ շուրջ 50 տարի առաջ բեղմնավորված պտղի առկայություն:
30 շաբաթական պտուղն անհայտ պատճառներով դադարել է զարգանալ և չորացել է՝ կնոջ համար չստեղծելով անհարմարություններ։ Նա նույնիսկ գլխի չի ընկել իր հղիության մասին:
Բժիշկները որոշել են հանգիստ թողնել մումիան, քանի որ այն դուրս բերելու փորձերը վտանգավոր կարող էին լինել տարեց «հղիի» համար:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



