Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ԱՀ ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության ոստիկանությունը պարզաբանել է, որ սույն թվականի մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։
Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ. ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ. ծնված Բ.Ա-ին և 1982թ. ծնված Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։
Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



