Փաշինյանի պաշտոնավարման 10 ամսում որեւէ նոր երկիր Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել․ Աշոտյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 10 ամսվա ընթացքում որեւէ նոր երկիր, որեւէ նոր միջազգային կազմակերպություն կամ կառույց Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել․ այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Դիվանագետի օրվա առիթով կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին․
«Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
Լավ բան է ասում։
Սակայն այդ ուղղությամբ դրսում աշխատանքը կտրուկ նվազել է։ Փոխարենը անգամ արտասահմանում զբաղված են «թավշյա» ինքնագովազդով։
Պարզապես հիշեցնեմ, որ իր պաշտոնավարման 10 ամսվա ընթացքում որեւէ նոր երկիր, որեւէ նոր միջազգային կազմակերպություն կամ կառույց Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել։
Հետեւությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Աշոտյանը։



