Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իբր ին­չի՞ եք ձևական քննար­կում­ներ անում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Կառավարության նիստում երեկ տեղի ունեցած մի միջադեպ կարող էր ուղղակի լռության մատնվել, եթե իր մեջ խորքային շերտեր չպարունակեր: Արտաքուստ աշխատանքային խոսքուզրույց էր, դեմոկրատական կառավարությանը բնորոշ. առողջապահության նախարարը մի հարցի վերաբերյալ դժգոհություն հայտնեց, որ իրենց անտեսել են, վարչապետն էլ զայրացավ նրա վրա: Բայց...

Սկսենք վարչապետի տոնայնությունից: Այն, որ Փաշինյանը հաճախակի է դուրս գալիս ափերից ու հաճախ չի կարողանում զսպել իրեն, նորություն չէ: Դա նորություն չէ հատկապես իր հետ հաճախակի շփումներ ունեցողների համար: Բայց որ կարող է հրապարակային այդ տոնով խոսել նախարարի հետ, մեղմ ասած, զարմանալի է: Կրկնում ենք՝ խոսքը դիտողություն անելու մասին չէ, ղեկավար-ստորադաս առանձին, «տետ ա տետ» շփման մասին չէ, այլ ոճի ու տոնայնության, այն էլ՝ հրապարակային: Քիչ չեն այնպիսիք, որոնք տեղում հրաժարական կտային՝ սոսկ արժանապատվությունից ելնելով: Բայց գուցե պաշտոնը քաղցր բան է:

Հաջորդը: Այս դիպվածը ցույց է տալիս, որ կառավարությունը երկու ոտքով կաղում է համակարգվածության առումով: Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ ամեն նախարար փորձում է իր պատկերացումներն առաջ տանել: Նշել ենք նաև, որ Արսեն Թորոսյանը հիանալի տիրապետում է PR արվեստին և կարողանում է իր ամեն քայլը գրագետ ներկայացնել: Իհարկե, ցանկացած նախարար իր ոլորտի պատասխանատուն է, և շատ լավ է, որ նախաձեռնող է, այլ ոչ միայն կատարող: Սակայն նախարարն ու նախարարությունը առանձին կառավարություն չեն կառավարության մեջ: Նրանք պետության քաղաքականության իրագործողն են իրենց ոլորտներում, թիմի մասնիկ են, ուրեմն առաջնային պետք է լինի ծրագրային, համակարգված աշխատանքը, ինչի հետ կախված լուրջ խնդիրներ կան:

Վերջապես, անհասկանալի է միաձայնության այն մոլուցքը, որ առկա է իշխանության շրջանում: Կհիշեք, որ դեռ ինն ամիս առաջ, երբ Փաշինյանը նոր էր ընտրվել վարչապետ, Արծվիկ Մինասյանի՝ մի հարցում ընդդիմանալու հետ կապված ինչ սկանդալ սարքեց նիստի ժամանակ: Վարչապետի համոզմամբ, կառավարության բոլոր որոշումները պետք է միաձայն ընդունվեն: Հիմա հարց. ինչի՞ համար են այս ձևական քննարկումները նիստի ժամանակ, ինչի՞ համար են անիմաստ «ձեռքբարձրացնոցի» քվեարկությունները: Վերացրեք, մեկ է, բոլորը կողմ են քվեարկելու, հակադրվողների վրա էլ վարչապետն ամբողջ ուժով զայրանալու է...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին