Հալեպում ականների պայթյունների հետևանքով 8 խաղաղ բնակիչ է զոհվել, տասնյակները՝ վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի Հալեպ նահանգում ականների պայթելու հետևանքով 8 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 27-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական լրատվական աղբյուրին:
Վկայակոչելով Հալեպի ոստիկանությանը՝ աղբյուրը հայտնել է, որ 7 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել են այսօր Մարագա գյուղում ահաբեկիչների թողած ականի պայթյունի հետևանքով: Ականը պայթել է, երբ կողքով անցնելիս է եղել աշխատավորներին տեղափոխող բեռնատարը:
Հաղորդվում է նաև, որ մեկ քաղաքացի զոհվել, ևս 13-ը վիրավորվել են Թելլ-Արան գյուղում՝ դարձյալ ահաբեկիչների թողած ականի պայթյունից:
Նշվում է, որ ահաբեկիչները, սիրիական բանակի ճնշումների տակ հեռանալով բնակելի թաղամասերից, պայթուցիկ սարքեր են տեղադրում այնտեղ, երբեմն նաև բնակելի տներում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



