Ինչո՞ւ են սկսել տները վաճառել
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրկու օր է՝ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Կարեն Բրուտյանը: Այս անգամ՝ ոչ պարգևատրումների հարցով: Բանն այն է, որ list.am կայքում Բրուտյանը հայտարարություն է տեղադրել` բնակարանը վաճառելու մասին: Խոսքը 6 սենյականոց, 176 քմ տարածքով բնակարանի մասին է: Օգտատերերից շատերը կատակում էին, թե երկրում իրավիճակ է փոխվել՝ պաշտոնյաներն սկսել են տները վաճառել: Ի դեպ, մենք փորձեցինք Բրուտյանի հայտարարագրից պարզել, թե արդյո՞ք սա նրա միակ բնակարանն է, թե՞ բնակարաններից մեկը: Պարզվեց՝ Բրուտյանը չի ներկայացրել ոչ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, այլև պաշտոնատար անձի՝ 2018 թ. տարեկան հայտարարագիրը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



