Մումբայում ալկոհոլային թունավորվածությունից զոհերի թիվը հասել է 66-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆվազագույնը 66 մարդ է մահացել Հնդկաստանի Մումբայ քաղաքում օղու թունավորումից, հայտնում է IANS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը: Նախօրեին հաղորդվում էր 53 զոհի ու 21 տուժածի մասին:
Քաղաքի հետնախորշերից մեկի բնակիչները սկսել էին մի քանի օր առաջ գանգատվել իրենց առողջական վիճակից, 31 մարդ մինչ օրս գտնվում է քաղաքի հիվանդանոցներում:
Հնդկաստանում կեղծված օղին շատ տարածված է բնակչության անապահով խավերի շրջանում ցածր արժեքի պատճառով: 1 շիշ օղին կարելի է գնել 1 դոլարից էլ պակաս գնով:
Ընդ որում՝ նման ալկոհոլի օգտագործումը հաճախ ավարտվում է զանգվածային թունավորումներով:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



