Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անհեռատես գործընթաց ՏԻՄ համակարգում. ընտ­րո­վի­նե­րի ու նշա­նա­կո­վի­նե­րի «պայ­քա­րը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր ՏԻՄ համակարգում բավականին անհեռատես վերադասավորումներ են արվում: ՀՀ-ում ՏԻՄ ինստիտուտի ձևավորման սահմանադրական հիմքերն ամրագրվել են 1995թ. հանրաքվեի արդյունքում: Երկրի վարչատարածքային բաժանման նոր համակարգի հաստատմամբ, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» (1996թ.) ՀՀ օրենքի ընդունմամբ ՀՀ-ում սկսվեց իշխանության ապակենտրոնացումը և ՏԻՄ համակարգի ձևավորումը: Տարեցտարի ՀՀ իշխանությունները շարունակական քայլեր են ձեռնարկում ՏԻՄ համակարգի բարեփոխումների, հետագա ապակենտրոնացման ուղղությամբ:

ՏԻՄ համակարգը Հայաստանում անցած 24 տարիների ընթացքում ունի զգալի ձեռքբերումներ և նվաճումներ: Սակայն ժամանակի մարտահրավերները ներկայացնում են նոր, ավելի մեծ պահանջներ այդ համակարգի հետագա զարգացման, հզորացման, և ժողովրդավարացման նկատմամբ:

ՏԻՄ-երի և մարզպետարանների համագործակցությունը դեռևս ամբողջովին կանոնակարգված չէ: Պատճառներից մեկը կայանում է նրանում, որ մարզպետարանների գործունեության իրավական հիմքերը և գործառույթները հստակեցված չեն: Մարզպետարանները հանդիսանում են կենտրոնական կառավարության ներկայացուցիչները մարզերում և կոչված են հիմնականում համակարգելու մարզային զարգացման ծրագրերի կազմումը և կատարումը, ընդ որում առանց ունենալու անհրաժեշտ ֆինանսական և իրավական լծակներ այդ գործառույթը լիարժեքորեն իրագործելու համար:

Ցանկացած մարզի տարածքում իրականացվող պետական ծրագրերի միայն մի մասն է ֆինանսավորվում և ռեալ վերահսկվում մարզպետարանի կողմից, որը հնարավորություն չի տալիս մարզպետարաններին լիարժեք և արդյունավետ իրականացնել նույնիսկ իրենց հիմնական գործառույթը` մարզային զարգացման ծրագրերի կազմումն ու իրագործումը: Արդյունքում, մի կողմից տարածքային կառավարման իրավական և ֆինանսական հիմքերի բացակայության, մյուս կողմից տեղական ինքնակառավարման դեռևս ոչ լիարժեք գործողության պարագայում մարզպետարաններն աստիճանաբար սկսում են ներթափանցել ՏԻՄ տիրույթ, որը մեծապես ավելացնում է կառավարման կենտրոնացվածության աստիճանը, հնարավորություն չտալով կայացնել և զարգացնել տեղական ինքնակառավարումը ՀՀ-ում:

Հետևաբար, այսօր այժմեական է դարձել տարածքային կառավարումը գերազանցապես մարզային կամ շրջանային տարածքային ինքնակառավարման ընտրովի մարմինների միջոցով իրականացնելը, միաժամանակ վերացնելով մարզպետարանի ինստիտուտը: Դա նշանակում է, որ ՀՀ-ում անհրաժեշտ է կատարել անցում երկմակարդակ տեղական ինքնակառավարման համակարգի, որն ինքնին կառավարման հետագա ժողովրդավարացման առանցքային քայլերից է:

Սակայն առօրյա կյանքում մենք ականատես ենք լինում լրիվ հակառակ պատկերին: Կառավարությունը պատրաստում է մի օրեսդրական փաթեթ, որով մարզպետներին տրվում են լրացուցիչ արտոնություններ համայնքների վրա ունենալ լրացուցիչ վերահսկողություն՝ հատկապես բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Նախագահական համակարգի վերացումից հետո ՀՀ քաղաքական համակորգում միայն ՏԻՄ համակարգն է, որտեղ համայնքի ղեկավարը ստանում է առաջնային մանդատ, և այս համակարգում ինչ-որ արհեստական ձևափոխություներ կամ օրենքի մանիպուլյատիվ փոփոխություն միանշանակ կհանգեցնի համակարգի աշխատանքի բթացմանն ու պարալիզացմանը: Անընդունելի է, որ ընտրովի մարմինի վրա վերահսկողություն կատարի նշանակովի մամինը, քանի որ ժողովրդի ընտրած թեկնածուն միշտ չէ, որ լինում է օրվա իշխանությունների «սիրելին», այդ իսկ պատճառով մարզպետի հետ մեխանիկորեն առաջանում է լարված մթնոլորտ, ինչն իր հերթին հանգեցնում է հերթական ավելորդ քաղաքական ինտրիգներին, որը բնավ քաղաքացու շահերից չի բխում: Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանություններն իրենց առաջ հստակ նպատակ են դրել «անհնազանդ» համայնքապետերին պահել հսկողության տակ և համայնքներում հաստատել սեփական քաղաքական մոնոպոլ վերահսկողությունը:

Անդրանիկ Հարությունյան

Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. տեսանյութ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է