Մանկապարտեզից բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա աղջիկը մահացել է, հարուցվել է քրեական գործ. Դատախազություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 4-ին ծայրահեղ ծանր վիճակով Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 3-ամյա աղջիկը մահացել է:
Երեխայի մահվան մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին»:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 279-րդ հոդվածը սահմանում է՝ մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



