Առանց համարժեք փոխարինման մենք չենք կարող փակել Մեծամորի հէկը․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ
Այս փուլում Հայաստանը ծրագրում է արդիականացնել Մեծամորի ատոմակայանը եւ բարձրացնել դրա անվտանգությունը, որպեսզի այն կարողանա աշխատել այնքան ժամանակ մինչեւ հասանելի լինեն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այս մասին Euractiv կայքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ատոմային էլեկտրակայանը մեր էներգետիկ անվտանգության հիմքն է։ Այդ պատճառով մենք չենք կարող փակել այն առանց համարժեք փոխարինման, որը կարողանար ապահովել էներգետիկ անվտանգության նույն մակարդակը»,- նշել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համաձայնագրում կա Հայաստանի ատոմային էներգիային վերաբերող հատուկ դրույթ։ Այդ դրույթը փաստացի ասում է այն մասին, որ Մեծամորի հեկի փակման եւ դրա շահագործումն անվտանգ դադարեցնելու համար, որպես նախապայման, պետք է հաշվի առնել նոր հնարավորություններով դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ կայուն զարգացման պայմանների ապահովման նպատակով։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



