ԿԳՆ նախկին շենքի ճակատը խարխլված էր. սեփականատերը պարտավորվել է այն վերականգնել
ՔԱՂԱՔԱԿԱՆԽորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող շենքի ֆասադի քանդման հետ կապված աղմուկը, երևի թե, հանգստյան օրերի ամենաքննարկված հարցն էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախկին ԿԳՆ կիսաքանդ շենքը իրականում ներառված չէ մշակութային արժեք ներկայացնող շենքերի կազմում, և Երևանի քաղաքապետարանը որևէ իրավական հիմք չի ունեցել ազդելու շենքի սեփականատիրոջ որոշման վրա՝ քանդել նաև ֆասադը: Ավելին, մասնագետների պնդմամբ, շենքի ճակատը խարխլված էր և ամեն պահ կարող էր փլվել՝ բոլոր հնարավոր ծանր հետևանքներով: Սակայն, առկա տեղեկություններով, սեփականատերը պարտավորվել է վերականգնել շենքի ֆասադը՝ նոր մոտեցումներով ու ժամանակակից լուծումներով:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



